Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 21:59-ին

446008

435162

2129

8717
SHAMSHYAN.COM
15:19 24/11
SHAMSHYAN.COM

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱԶԲ Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱԶԲ առաքելության մշտական տնօրեն Պաոլո Սպանտիգատին և ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը:


window.Ya.adfoxCode.create({ ownerId: 309667, containerId: 'adfox_162258106442238999', params: { p1: 'cpgju', p2: 'grij' } });

Ողջունելով Եվգենի Ժուկովին, նախագահ Խաչատուրյանը նշել է, որ 2005 թվականից, երբ պաշտոնապես մեկնարկեց Ասիական զարգացման բանկի և Հայաստանի Հանրապետության համագործակցությունը, բանկը դարձել է Հայաստանի կարևոր միջազգային գործընկերներից մեկը: Հանրապետության նախագահը շեշտեց, որ առանձնահատուկ կարևորում է ինչպես Հայաստանի կառավարության, այնպես էլ մասնավոր սեկտորի հետ համատեղ Բանկի կողմից իրականացվող ծրագրերը:

Եվգենի Ժուկովը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար նշել է, որ Հայաստանն Ասիական զարգացման բանկի կարևորագույն գործընկերներից մեկն է և իրենք թե՛ մասնավոր հատվածում, թե՛ Հայաստանի կառավարության հետ, միտված են շարունակել ու առավել ընդլայնել բազմաշերտ փոխգործակցային ծրագրերը, որոնք վերաբերում են տրանսպորտային հաղորդակցության, «կանաչ տնտեսության», կրթության և բազմաթիվ այլ ոլորտների:

Զրույցի ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձավ Հարավային Կովկասի տնտեսական և քաղաքական իրողություններին և տարածաշրջանի տնտեսական զարգացման վրա դրանց ազդեցությանը: Վահագն Խաչատուրյանն ընդգծեց, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի տնտեսության զարգացման որակական փոփոխության առաջնային պայմաններից մեկը խաղաղությունն ու անվտանգային միջավայրն են, և Հայաստանը հաստատակամ է բոլոր հարևանների հետ խաղաղ ու բարիդրացիական հարաբերությունների հաստատման իր դիրքորոշմանը:

Հանդիպման մասնակիցները երկուստեք կարևորել են ապագայում էլ Հայաստանի և Ասիական զարգացման բանկի փոխգործակցության շարունակականությունը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...