Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 11:47-ին

445828

434979

2137

8712
Service
...
NEWS.AM
15:21 24/11
NEWS.AM

Խովաեւը Բաքվում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման․ Զախարովա

Ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւն այսօր Բաքվում կքննարկի Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման թեման։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոյեմբերի 14-ին Խովաեւը գտնվում էր Երեւանում, որտեղ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ քաղաքական ղեկավարության հետ։ Այսօր նա Բաքվում է։ Այս շփումների թեման խաղաղության պայմանագրի կնքումն է»,-ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի հետ կապված հայտարարություններին, որոնք արվել են Երեւանում եւ Բաքվում, Զախարովան նշել է, որ այդ թեման շատ զգայուն եւ բարդ բնույթ է կրում։ «Նպատակահարմար չենք համարում մինչ կոնկրետ պայմանավորվածությունը կողմերի դիրքորոշումները քննարկելը»,-հավելել է Զախարովան։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...