Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 12:35-ին

445828

434979

2137

8712
Service
...
A1PLUS.AM
16:22 24/11
A1PLUS.AM

ՏՏ սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տրամադրումը կերկարաձգվի ևս մեկ տարով

Կառավարությունը  հավանություն  է տվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Օրինագծերի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ-ում ՏՏ ոլորտի սկսնակ ընկերություններին հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը ևս մեկ տարով հետաձգելու պահանջով:
Օրենքով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ:
2022 թ. աննախադեպ է դիմումների և տրամադրված հավաստագրերի քանակով։ Եթե 2015-2021թթ. ընթացքում հարկային արտոնություն ստանալու հավաստագիր է ստացել 1074 կազմակերպություն (անհատ ձեռնարկատեր), ապա միայն 2022թ. նոյեմբերի 8-ի դրությամբ, հավաստագրված կազմակերպությունների թիվը 1230 է, որից 1105-ի հիմնադիրները այլ երկրների քաղաքացիներ են։
Օրենքի համաձայն տնտեսավարող սուբյեկտ են համարվում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք ՀՀ-ում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք ևս կարող են դիմել, ստանալ հավաստագիր և արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։
Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թ.-ից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն։ Նախագծով առաջարկվում է հարկային արտոնության տեսքով պետական աջակցություն տրամադրումը հետաձգել ևս մեկ տարով՝ մինչև 2023 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARAVOT.AM
12:00 10/12
ARAVOT.AM

Բեմի նվիրյալը
Մանրամասներ
  
Բեռնվում է...