Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 23:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
17:01 24/11
ARMENPRESS.AM

Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 24-ին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագործման վերաբերյալ հանձնարարականների նախագիծը:
«Կենսաբանական (մանրէաբանական) եւ տոքսինային զենքի մշակման անթույլատրելիության մասին» ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի հայտարարության նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն առարկություններ է ներկայացրել:
Բարձրացված առարկություններն ու առաջարկները որոշվել է քննարկել լրացուցիչ` մինչեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստը, իսկ մինչ այդ՝ նոյեմբերի 29-ին, կհրավիրվի հանձնաժողովի արտահերթ նիստ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...