Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 22:47-ին

446008

435162

2129

8717
ARMSPORT.AM
19:00 28/11
ARMSPORT.AM

Եվս մեկ դրամատիկ հանդիպում գանացիների մասնակցությամբ․ Գանան առաջին հաղթանակն է տանում մրցաշարում

Ավարտվեց ԱԱ-2022-ի խմբային երկրորդ տուրի Հարավային Կորեայի և Գանայի հավաքականների միջև հանդիպումը։
Առաջին խաղակեսում գրանցվեց երկու գոլ․ 24-րդ րոպեին աչքի ընկավ աֆրիկյան թիմի ֆուտբոլիստ Սալիսուն։
Իսկ քիչ անց Ջորդան Այուի հրաշալի փոխանցումից հետո աչքի ընկավ Կուդուսը։
Երկրորդ խաղակեսում, 58-րդ րոպեին Չու Գուե Սունգը կրճատում է հաշվի տարբերությունը՝ աչքի ընկնելով քիչ առաջ փոխարինման դուրս եկած Լի Կանգ Ինի օգնությամբ։ Իսկ քիչ անց Չուն նաև հավասարեցնում է հաշիվը։
Սակայն Կուդուսը որոշեց ետ չմնալ Չուից և քիչ անց նա ևս դարձավ դուբլի հեղինակ․
Այս հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 3-2 հաշվով հօգուտ աֆրիկյան թիմի։ Գանացիներն այս խաղից հետո 3 միավոր ունեն իրենց ակտիվում, իսկ կորեացիները՝ մեկ միավոր։ Այսօր երեկոյան, Երևանի ժամանակով 23։00-ին կմեկնարկի այս խմբի մյուս հանդիպումը Պորտուգալիայի և Ուրուգվայի միջև։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...