Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 23:47-ին

446008

435162

2129

8717
Service
...
NEWS.AM
16:40 30/11
NEWS.AM

Ստոլտենբերգը խոստացել է ավելացնել ՆԱՏՕ-ի աջակցությունը Վրաստանին, Մոլդովային եւ Բոսնիա եւ Հերցեգովինային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները ծրագրում են ավելացնել աջակցությունը «ՆԱՏՕ-ի գործընկերներին»՝ Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին եւ Մոլդովային, որոնք, նրա խոսքով, «Ռուսաստանի ճնշման տակ են»։

Ստոլտենբերգը նման հայտարարություն է արել Բուխարեստում Ֆինլանդիայի, Շվեդիայի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Վրաստանի եւ Մոլդովայի մասնակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի արտգործնախարարների նիստին, հայտնում է դաշինքի պաշտոնական կայքը։

«Հատուկ ողջույններ մեր գործընկերներ Բոսնիա եւ Հերցեգովինային, Վրաստանին եւ Մոլդովայի Հանրապետությանը։ Այսօր այդ գործընկերները գտնվում են Ռուսաստանի ճնշման տակ, եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցները մտադիր են մեծացնել նրանց աջակցությունը»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա հավելել է, որ «երկար տարիների ընթացքում» ՆԱՏՕ-ն եւ դաշնակիցները «աջակցություն են ցուցաբերել բոլոր երեք գործընկերներին», այդ թվում՝ պաշտպանական ներուժի ավելացման, բարեփոխումների իրականացման եւ իրենց պաշտպանական եւ անվտանգության ինստիտուտների ամրապնդման գործում։

Նրա խոսքով՝ Բուխարեստում հանդիպումը վկայում է  «այս դժվարին ժամանկներում» ՆԱՏՕ-ի եւ գործընկեր երկրների միջեւ  «ուժեղ եւ զարգացող համագործակցության» մասին։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...