Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 11:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
16:47 30/11
ARMENPRESS.AM

Չինաստանը մտադիր Է միջուկային զինանոցը պահպանել նվազագույն թույլատրելի մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը միջուկային մարտագլխիկների թիվը կպահպանի ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ նվազագույն մակարդակում: Նոյեմբերի 30-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:
«Միջուկային սպառազինությունների վերաբերյալ Չինաստանի քաղաքականությունը հստակ Է և հետևողական: ՉԺՀ-ն ավանդաբար հետևում Է պաշտպանական բնույթի միջուկային ռազմավարությանը, (…) ջանքեր Է գործադրում, որպեսզի իր միջուկային զինանոցը սահմանափակված լինի նվազագույն մակարդակով, որը պահանջվում Է ազգային անվտանգության նկատառումներով»,- ասել Է նա:
ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը նաև հայտարարել Է, որ չինական միջուկային զինանոցի հնարավոր ընդլայնման մասին Պենտագոնի ներկայացուցիչների հռետորաբանությունը փորձ Է՝ արդարացում գտնել սեփական միջուկային սպառազինությունների ավելացման համար:
ՉԺՀ-ի ռազմական հզորության մասին Պենտագոնի՝ նոյեմբերի 29-ին հրապարակված հերթական տարեկան զեկույցում նշվում Է, որ Միացյալ Նահանգները հաշվի է առնում այն, որ Չինաստանը կարող Է մինչև 2035 թվականը միջուկային մարտագլխիկների թիվը հասցնել 1500-ի և ավարտել իր զինված ուժերի արդիականացման գործընթացը: Այդ փաստաթուղթը ներկայացվել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի քննարկմանը: Ըստ զեկույցի հեղինակների տեսակետի՝ Չինաստանն, ըստ երևույթին, արագացրել Է միջուկային սպառազինությունների արտադրության տեմպերը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...