Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 12:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
A1PLUS.AM
17:32 30/11
A1PLUS.AM

Որախ եմ, որ դժվարամատչելի մի շարք ծառայություններ հասանելի են արդեն Գյումրիում․ նախարար

Շիրակի մարզում առողջապահական զարգացման ծրագրերին հետևելու և խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու նպատակով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Գյումրիում էր՝ հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ նախարարն այցելել է Գյումրու մի շարք բուժկենտրոններ:
«Գյումրի բժշկական կենտրոնի» նյարդաբանության և սրտի կաթվածի բաժանմունքում 2022թ.-ին ներդրված գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի բուժման պետական ծրագրի շրջանակներում արդեն մոտ 5 տասնյակ պացիենտ բուժում է ստացել: Կենտրոնում ընդլայնվել են նաև ուռուցքաբանական ծառայությունները, քիմիաթերապիայի բաժանմունքը հագեցել է անհրաժեշտ սարքավորումներով:
«Մեզ համար մարզային համաչափ զարգացումը առողջապահական համակարգի գլխավոր սկզբունքներից է: Ուրախ եմ, որ դժվարամատչելի մի շարք ծառայություններ հասանելի են արդեն Գյումրիում: Այցիս նպատակն է քննարկել մյուս բուժկենտրոնների հետ կապված առաջիկա ծրագրերը», - մարզային լրագրողների հետ զրույցում նշել է Անահիտ Ավանեսյանը: Այցը շարունակվել է «Գյումրի բժշկական կենտրոնի» մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում, ինչպես նաև «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում»:
Նախարարը շրջել է նաև «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում», ծանոթացել մատուցվող ծառայութուններին և շենքային պայմաններին: Անահիտ Ավանեսյանը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ քննարկվել է նաև Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի շենքային պայմանների բարելավմանն առնչվող հարցեր: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...