Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 12:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
1LURER.AM
18:52 30/11
1LURER.AM

Օրենսդրությամբ բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի մասնագիտացված գործունեության տեսակ

Գործադիրը փոփոխություն և լրացում է առաջարկում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում: Նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումն օրենսդրությամբ մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելն է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքեր ունեն ավելի քան 450 հազար բնակարան: Այդ 19 հազարից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42 տոկոսում՝ շուրջ 8000 շենքում, իսկ մնացած 58 տոկոսի դեպքում կառավարման մարմիններ ձևավորված չեն, կառավարումը պետք է իրականացնեն համայնքները: Արմեն Ղուլարյանի խոսքով հետխորհրդային տարիներին բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները ձևավորվել են հիմնականում առանց ընթացակարգերի պահպանման, սահմանված չեն գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջներ: Նրա համոզմամբ բազմաբնակարան շենքի կառավարմանն առնչվող գիտելիքների բացակայության պատճառով անհնար է ապահովել արդյունավետ կառավարում: Առաջարկվող կարգավորմամբ Կառավարությանը կտրվի լիազորություն՝ սահմանելու բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգը: Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ.:
Հարցն արժանացել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը:
«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում և կից օրենքներում առաջարկվող նոր կարգավորումները քննարկվել են երկրորդ ընթերցմամբ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգում հարցը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում և ներկայացվել է լրամշակված ու փոխհամաձայնեցված տարբերակը:
Օրենքի ընդունումը միտված է մթնոլորտային օդի պահպանության իրավական և կազմակերպչական հիմքերի սահմանմանը՝ ուղղված մթնոլորտային օդի որակի պահպանությանը:
Պատգամավորներն իրենց հարցադրումներում անդրադարձել են մասնավոր ընկերությունների համար մոտիվացիոն գործիքների կիրառմանը, մթնոլորտային օդի աղտոտվածության բացասական հետևանքներին, մոնիթորինգային կենտրոնների տեխնիկական հագեցվածությանը և այլն: Հարցն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:
Մինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» և կից օրենքներում առաջարկվող լրացումներ առաջարկող օրենսդրական փաթեթի քննարկումը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...