Կատար2022․ Ավստրալիան նվազագույն հաշվով հաղթեց Դանիային
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տուրի խաղում Էլ Վակրայի «Էլ ջանուբ» մարզադաշտում հանդիպեցին D խմբի թիմերը՝ Ավստրալիան և Դանիան։
Առաջին խաղակեսին 0։0 հաշվով գնացին ընդմիջման։
Ավստրալիայի հավաքականի հարձակվող Մետյու Լեկին 61-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։
Ավստրալիայի հավաքականը երկրորդ տեղով դուրս եկավ ԱԱ-2022-ի փլեյ-օֆֆ։ Նա երեք խաղից հետո ունի վեց միավոր։