Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 12:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
SHABAT.AM
22:00 30/11
SHABAT.AM

Այսօր կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման ու կիրառման լուրջ պահանջ. Ա. Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական տեսչական մարմինների կառավարման  խորհուրդների նիստերին: Նիստերը, համապատասխանաբար, վարել են՝ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմեն Դանիելյանը:
Վերոնշյալ նիստերում քննարկվել են տեսչական մարմինների գործունեությանը, իրականացվող ստուգումներն առավել համակարգված և արդյունավետ դարձնելուն վերաբերող հարցեր: Հաստատվել են 2023 թվականին տեսչական մարմինների կողմից իրականացվելիք ստուգումների և գործունեության տարեկան ծրագրերը։
Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։
Աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այսօր կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման ու կիրառման լուրջ պահանջ․ դրանք և՛ կհեշտացնեն տեսչական մարմնի աշխատանքը, և՛ կբարձրացնեն դրա արդյունավետությունը։
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև առկա օրենսդրական խնդիրներին, որոնք տարիներ շարունակ միայն արձանագրվել են՝ չստանալով համապատասխան լուծումներ։ Այդ ամենն աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ ազդել է թե՛ տեսչական մարմինների գործունեության արդյունավետության վրա, և թե՛ հետագայում վարչարարության կիրառման առումով բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև կառավարման խորհուրդներում ընդունվող որոշումների իրականացման նկատմամբ հետևողականության դրսևորումը, խնդիրները համագործակցաբար վեր հանելու և դրանք միասնական ու հետևողական լուծելու նպատակով համատեղ քայլերի իրականացումը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...