Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 22:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
SHAMSHYAN.COM
23:19 09/12
SHAMSHYAN.COM

Շիրակի մարզում 6000 հեկտարով ավելի աշնանացան է կատարվել․ ցանքատարածքներն ավելացել են նաև դեգրադացված հողերի վերականգնման արդյունքում

Շիրակի մարզում այս տարի կատարվել է 6000 հեկտարով ավելի աշնանացան ցորենի ցանք: Ցանքատարածքների ավելացմանը նպաստել է հատկապես  աշնանացան ցորենի սերմացուի պետական օժանդակության ծրագիրը։ Այս տարի ծրագրի մոտեցումները փոխվեցին: Եթե մինչ այս պետական միջոցներով գյուղացիական տնտեսություններին էին տրամադրվում տեղական արտադրության ու  ներկրված  աշնանացան ցորենի սերմացումներ, ապա նոր ծրագրով որոշվեց հողագործներին, որպես կատարված ծախսի փոխհատուցում, սերմացուի փոխարեն գումարը տալ:



Այս կերպ պետությունը նաև փորձեց խուսափել սերմացուի անորակ լինելու գյուղացիների հաճախ  ներկայացվող դժգոհություններից: Նոր ծրագրի  շրջանակներում հացահատիկի շտեմարան համարվող Շիրակի մարզում կատարվել է 16․600 հեկտար աշնանացան ցորենի ցանք, իսկ շահառուների թիվը 6․700-ն է:









Համայնքապետարաններից  գյուղացիների ներկայացրած փաստաթղթերի մի մասն արդեն ուղարկվել է էկոնոմիկայի նախարարություն՝ փոխհատուցվող գումարները տրամադրելու համար: Ըստ ծրագրի պահանջների, էլիտար սերմացուի մեկ հեկտար ցանքի դիմաց պետությունը կսուբսիդավորի 120 հազար, իսկ  ունեցած սերմացուով ցանք կատարելու դեպքում 70 հազար դրամի չափով: Գյուղացիական տնտեսությունները փոխհատուցվող գումարը կստանան իրենց  բանկային հաշվերհամարներին:





«Ընդհանուր առմամբ, ցուցանիշը բավականին բարձր է։ Կարող եմ կոնկրետ Ամասիայի օրինակով ասել, որ Ամասիայում նախորդ տարվա համեմատությամբ շուրջ չորս  անգամ ավելացել է ցանքատարածությունների ծավալը։ Այս պահի դրությամբ էկոնոմիկայի նախարարություն ունենք ուղարկված վճարման շուրջ 7000 հեկտար ցանքատարածությունների  փոխանցումների փաստաթղթեր, որոնցից հավաստագրված սերմերը շուրջ  1000 հեկտար են կազմում»,- նշում է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։





Ծրագրի պարտադիր բաղադրիչներից մեկն էլ մոնիթորինգն է: Համայնքային ու մարզային աշխատախմբերը սահմանված ժամկետներում շրջայցեր են կատարել։ Ըստ մարզպետարանի գյուղվարչության պետի տվյալների, էական խախտումներ դեռ չեն արձանագրվել, բայց որոշ հողակտորներում սերմացուի չծլելու պատճառով մոնիթորինգ իրականացնել հնարավոր չի եղել:









Պետական սուբսիդավորման ծրագիրը խթան դարձավ, որ վարուցանք իրականացվեն  նաև տասնամյակներով չմշակված ու կերահանդակների վերածված հողակտորներում: Չմշակվող հողերը կազմում են մարզի 78 հազար հեկտար վարելահողերի շուրջ 10-15 տոկոսը: Այս նպատակով մարզում իրականացվել են նաև մի քանի պիլոտային ծրագրեր, որոնցից մեկն էլ ուղղված էր դեգրադացված հողերի վերականգնմանն ու նոր մեթոդներով անասնակերի ստացմանը: Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ծրագիրը Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում իրականացրել է «Շեն» բարեգործական կազմակերպությունը Ջի Այ Զեթ-ի ֆինանսավորմամբ:





«Ծրագիրն ուներ երկու բաղադրիչ՝ արոտավայրերի բարելավում և վարելահողերի բարելավում։ Վարելահողերի դեպքում պայման էր դրված, որ  պետք է լինի 10 և ավելի տարի չմշակված լինելը, ընտրվել են շահառու ֆերմերները ու արդեն իրականացվել է ծրագիրը, որը նորարարական էր նրանով, որ ներդրվում էր կորնկանի մշակության ֆրեզով տեխնոլոգիան»,-ծրագրի  մասին է պատմում «Շեն» բարեգործական ՀԿ Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Եսթեր Գրիգորյանը։








Մինչ  նոր տեխնոլոգիաներով վարուցանք սկսելը, ծրագրի  գյուղատնտեսները կատարել են տարբեր բնակավայրերից վերցված հողի նմուշառումներ ու  հետազոտություններ, հենց դրանց արդյունքում էլ ընտրվել են շահառու գյուղական համայնքները: Հովտուն, Գտաշեն և Բյուրակն գյուղերում ընդհանուր վերականգնվել է չմշակվող մոտ 16 հեկտար վարելահող և 20 հեկտար արոտավայր, իսկ մեկ հեկտարի հաշվով գյուղացիներին է տրամադրվել 120 կգ բարձրակարգ կորնկանի սերմացու:



Նոր տեխնոլոգիայով  վարուցանքի ընթացքում մարզում  անհրաժեշտ գյուղտեխնիկա դժվարությամբ է գտնվել, իսկ եղածների մեխանիզատորներն էլ հրաժարվել են բարձր թեքությունների վրա անմշակ հողերում աշխատել:



Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը ներկայացրել է նաև այս տարի պետական աջակցության ծրագրով մարզում ձեռք բերված պարարտանյութի ամփոփ տվյալները: Նախնական  5600 տոննայի փոխարեն 4950 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է  ընդհանուր 3610 տոննա ազոտական, կալիումական ու ֆոսֆորական պարարտանյութ, մյուսները հրաժարվել են հայտերից: Այս տարի մարզում ավելացել է նաև հողերն ապահովագրողների թիվը։ Նախորդ տարվա 1420 հեկտարի փոխարեն ապահովագրվել է 1764 հեկտար հող, այս ցուցանիշով Շիրակի մարզը Հանրապետությունում առաջինն է:







Գյուղ վարչության պետը ներկայացրեց նաև  այս տարի պետական աջակցության ծրագրով  մարզում ձեռք բերված պարարտանյութի ամփոփ տվյալները:Նախնական  5600 տոննայի  փոխարեն մարզի 4950 գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է  ընդհանուր 3610 տոննա ազոտական,կալիումական ու ֆոսֆորային  պարարտանյութ,մյուսները հրաժարվել են հայտերից:Այս տարի մարզում ավելացել է նաև հողերի ապահովագրողների թիվը,նախորդ տարվա 1420 հեկտարի փոխարեն ապահովագրվել է 1764 հեկտարը,այս ցուցանիշով Շիրակի մարզը հանրապետությունում առաջինն է: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...