Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 21:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
02:08 10/12
ARMENPRESS.AM

Մունդիալ-2022. Արգենտինան գերազանցեց Նիդերլանդներին և դուրս եկավ կիսաեզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի շրջանակներում Նիդերլանդներն ուժերը չափեց Արգենտինայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կատարի Ալ Դայեն քաղաքում կայացած քառորդ եզրափակիչ այս խաղի մեկնարկային րոպեներին թիմերը փոխադարձ գրոհում էին, սակայն Արգենտինայի ընտրանու գրոհներն առավել սուր էին: Նիդերլանդների ընտրանին ևս կարողանում էր տիրել խաղային իրավիճակին` շեշտը դնելով դիրքային գրոհների վրա: Երբեմն պայքար էր ծավալվում յուրաքանչյուր փոխանցման, յուրաքանչյուր դիրքին համար: Արգենտինայի ընտրանին օգտագործեց հակագրոհներից մեկը և, ստանալով Լիոնել Մեսիի փոխանցումը, դիպուկ հարվածով աչքի ընկավ Մոլինան: Թիմերն ընդմիջման գնացին արգենտինացիների նվազագույն առավելությամբ:
Երկրորդ կեսում Նիդերլանդները ընտրանին գրոհներով չէր զիջում Արգենտինային, սակայն հարավամերիկացիները կարողացան կրկնապատկել իրենց առավելությունը 73-րդ րոպեին: Նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Լիոնել Մեսին:
Լիոնել Մեսին խփեց իր 10-րդ գոլն աշխարհի առաջնություններում և այդ ցուցանիշով հավասարվեց արգենտինացի լեգանդար հարձակվող Գաբրիել Բատիստուտային:
Նիդերլանդներին հաջողվեց խուսափել պարտությունից խաղի հիմնական ժամանակում:  Նախ  83-րդ րոպեին, ապա ավելացված 5-րդ րոպեին Վեգհորստը երկու անգամ գրավեց Արգենտինայի դարպասը և վերականգնեց հաշվի հավասարությունը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում թիմերն ավելի շատ աչքի էին ընկնում կանոնների խախտումներով: Խաղավերջում գոլ խփելու հնարավորություն ուներ Արգենտինան, սակայն նրանց անցկացրած մի քանի վտանգավոր գրոհները գոլով չավարտվեցին։
Ամեն ինչ որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ էլ Արգենտինան ավելի դիպուկ գտնվեց և հաղթեց 4:3 հաշվով:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինան կխաղա Խորվաթիայի հետ: Այդ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 13-ին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...