Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 22:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
TERT.AM
10:15 10/12
TERT.AM

«3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին. ՌԴ ԱԳՆ

«3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր, որ Հարավային Կովկասի հարցերով «3+3» ձևաչափով նոր նիստ է նախապատրաստվում:

«Դա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, առաջին հանդիպումը տեղի ունեցավ: Իսկ հիմա մենք նախապատրաստում ենք այդպիսի հերթական միջոցառումը և համաձայնեցնում ենք հստակ ժամկետներն ու օրակարգը»,- ասել էր Լավրովը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...