Սուրեն Պապիկյանն ու ՔՊ խմբակցությունն ԱԺ-ում քննարկել են զինված ուժերում առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները
Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային Ժողովում հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Խմբակցությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը: