Պաշտպանության նախարարն ու ՔՊ խմբակցության անդամները քննարկել են ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքը
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունվարի 24-ին Ազգային ժողովում հանդիպել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է խմբակցության «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հրապարակումից, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ Զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը, առկա մարտահրավերները և դրանց լուծման ուղիները:
Երկուստեք արձանագրվել է` միասնական ջանքերով շարունակելու Կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հետևողական իրագործումը: