Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 09:47-ին

446309

435162

2428

8719
Service
...
NEWS.AM
16:10 24/01
NEWS.AM

«Ռեալը» պատրաստ է Կամավինգայի տրանսֆերն ընդգրկել Բելինգեմի գործարքում

Մադրիդի «Ռեալը» կարող է ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի տրանսֆերը ներառել Դորտմունդի «Բորուսիայի» եւ Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի ձեռքբերման գործարքում, հաղորդում է Sky Sport Deutschland-ը։

Արքայական ակումբը չի ցանկանում 100 միլիոն եվրոյից ավելի վճարել 19-ամյա ֆուտբոլիստի համար։

20-ամյա Կամավինգան դժգոհ է իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում քիչ խաղաժամանակ ստանալուց, սակայն չի ցանկանում փոխել ակումբը։

Կամավինգայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Ընթացիկ մրցաշրջանում Բելինգեմը «Բորուսիայի» հետ մասնակցել է 23 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...