Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 10:23-ին

446309

435162

2428

8719
Service
...
NEWS.AM
17:44 24/01
NEWS.AM

Նարեկ Մկրտչյանն ընդունել է «Շանհայի երեխաները (Children of Shanghai)» նախագծի ներկայացուցիչներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հրավերով՝ Հայաստան են ժամանել «Շանհայի երեխաները (Children of Shanghai)» նախագծի ներկայացուցիչները, նրանց թվում՝ «Երեխաների խնամք» ՀԿ հիմնադիր Ռոբերտ Գլովերը և Մեծ Բրիտանիայի արքայական տան անդամ արքայազն Մայքլ Քենթացու ներկայացուցիչ Նիկոլաս Չենսը։ Վերջիններս առաջիկա օրերին կլինեն Հայաստանում՝ խնամատարության ինստիտուտի գործընթացի վերաբերյալ լավագույն փորձի փոխանակման և Երևանում «Շանհայի երեխաները» ֆիլմի ցուցադրման նպատակով։

Նախագծի ներկայացուցիչներին նախարարությունում այսօր ընդունել է նախարար Մկրտչյանը։ Ներկայացնելով խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ ԱՍՀՆ կողմից իրականացվող աշխատանքները՝ նախարարը Հայաստանում ֆիլմի հեռարձակումը խնամատարության ինստիտուտի վրա քաղաքացիների ուշադրությունը հրավիրելու ևս մեկ հնարավորություն է համարել։

«Կարևորելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը՝ նախարարությունը շարունակական աշխատանքներ է իրականացնում խնամատարության ինստիտուտի զարգացման, հանրային իրազեկվածության բարձրացման, խնամատար ծնողների կարողությունների հզորացման ուղղությամբ։ Ուրախ կլինենք ուսումնասիրել նաև Չինաստանի լավագույն փորձը կամ մեթոդները, որոնք առավել կհեշտացնեն խնամատար ընտանիքներում երեխաներին խնամք և դաստիարակություն տրամադրելու գործընթացը»,- նշել է նախարարը։

«Շանհայի երեխաները» նախագծի ներկայացուցիչները ներկայացրել են ֆիլմի ստեղծման պատմությունը, որի հիմքում առանց ծնողական խնամքի մնացած շուրջ մեկ միլիոն չինացի երեխաների՝ խնամատար ընտանիքներում ապրելու պատմությունն է։ Վերջիններս նաև մանրամասնել են Չինաստանի խնամատար ընտանիքներում երեխաների խնամքի և դաստիարակության կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր՝ պատրաստակամություն հայտնելով կիսվել իրենց փորձով։

Նախագծի ներկայացուցիչները այցելել են նաև Երևանի մանկան տուն, ծանոթացել երեխաներին մատուցվող խնամքի ծառայություններին, շփվել երեխաների հետ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
1LURER.AM
10:00 09/02
1LURER.AM

ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ
Մանրամասներ
  
Բեռնվում է...