Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 08:59-ին

446309

435162

2428

8719
Service
...
AZATUTYUN.AM
18:11 24/01
AZATUTYUN.AM

Պաշտոնանկություններ Ուկրաինայում՝ կոռուպցիոն սկանդալի ֆոնին

Կոռուպցիոն սկանդալների ֆոնին՝ Ուկրաինայում հրաժարական են տալիս հինգ նահանգապետեր, չորս փոխնախարարներ, այս մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարության ներկայացուցիչ Օլեգ Նեմչինով։

Նրա խոսքերով՝ հեռացող պաշտոնյաների թվում են Դնեպրոպետրովսկի, Սումիի, Զապորոժիեի, Խերսոնի և Կիևի շրջանների ղեկավարները։ Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ պաշտոնանկ են արվել նաև երկրի պաշտպանության փոխնախարարը, համայնքների և տարածքների զարգացման երկու փոխնախարարները, սոցիալական քաղաքականության փոխնախարարը։

Նախօրեին էլ կոռուպցիայի կասկածանքով պաշտոնանկ է արվել ենթակառուցվածքների փոխնախարարը:

Հետաքննությունը պնդում է, որ Վասիլի Լոզինսկին 400 հազար դոլարի դիմաց համաձայնել է նպաստել ուռճացված գներով սարքավորումների և գեներատորների ձեռքբերման պայմանագրերի կնքմանը։ Այսօր ավելի վաղ հայտնի է դարձել նաեւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոյի հրաժարականի մասին: Մամուլը պարզել էր, որ պետական պաշտոնյան տեղաշարժվում է թանկարժեք ամենագնաց մեքենայով, որը նվիրաբերվել էր Ուկրաինային մարդասիրական առաքելությունների համար: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...