Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 10:23-ին

446309

435162

2428

8719
Service
...
168.AM
18:38 24/01
168.AM

Ինչո՚՞ւ մշակութային կառույցների ղեկավարման մրցույթներում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ շրջանավարտները որևէ նախապատվություն չեն ստանում. Տիգրան Վիրաբյան

Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչո՚՞ւ մշակութային կառույցների ղեկավարման մրցույթներում «Արվեստի կառավարում» մասնագիտացմամբ շրջանավարտները որևէ նախապատվություն չեն ստանում…
Վերջերս առնչվել եմ մի քանի դեպքերի, երբ արվեստի օջախների ղեկավարման մրցույթներում ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետն ավարտած թեկնածուներն ինչ-ինչ պատճառներով զիջեցին ոչ մասնագիտական կրթություն ստացած անձանց և հնարավորություն չստացան ղեկավարել տվյալ կառույցը։
Կարծում եմ՝ մշակութային տարբեր կազմակերպությունների տնօրենների թափուր հաստնիքների մասին հայտարարվող մրցույթներում պետք է առաջնահերթություն տալ հենց այդ ոլորտում բարձրագույն կրթություն ստացած մասնագետներին, պրոֆեսիոնալ կառավարիչներին։
Այլապես ԵԹԿՊԻ «Արվեստի կառավարում» ֆակուլտետի գոյությունը, որը սոցիալ-մշակութային կառավարման ոլորտում տալիս է պրոֆեսիոնալ կրթություն, գրեթե անիմաստ է դառնում։ Երիտասարդները ուսումնասիրում են մասնագիտությանը համապատասխան տարբեր ճյուղեր՝ շուկայագիտություն, մենեջմենթ, ռիսկերի գնահատում և կառավարում, PR, հեղինակային իրավունք, ձեռք բերում տեսական և գործնական հմտություններ։ Սակայն, արդյունքում, այդ մարդիկ մրցույթներում հայտնվում են հավասար հարթության մեջ այն մարդկանց հետ, որոնք ամբողջովին այլ կրթություն ունեն և որևէ կապ չունեն արվեստի կառավարման հետ։
Եթե մենք չվերանայենք մեր վերաբերմունքը և պետական մշակութային կազմակերպությունների ղեկավարների մրցույթների հայտագրման փուլում առաջնահերթություն չտանք հենց այդ բաժինն ավարտած մասնագետներին, ստիպված կլինենք տվյալ օջախների կառավարման պաշտոններում տեսնել մարդկանց, որոնք որևէ աղերս չունեն արվեստի և նմանատիպ կառույցների հետ։ Ի դեպ, «Արվեստի պատմության տեսության և կառավարման ֆակուլտետն» արդեն գործում է 2011թվականից և շրջանավարտների մի մասը բավականին լուրջ ծրագրեր է իրականացնում՝ անհատական նախագծերից մինչև աշխատանք կամ տարբեր հեռուստաընկերություններում, շատ քիչ մասը՝ նաև թատրոններում։
Հենց այս տխուր վիճակագրությունն է պատճառը, որ տարիներ շարունակ այս ֆակուկտետ դիմողների թիվը եթե չի պակասել, ապա էականորեն չի էլ ավելացել։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
1LURER.AM
10:00 09/02
1LURER.AM

ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ
Մանրամասներ
  
Բեռնվում է...