Թուրքիայում ռուսներին մերժում են կեցության թույլտվության համար
Անցյալ տարվա դեկտեմբերի 26-ից սկսած Թուրքիա այցելած ՌԴ քաղաքացիներին չեն տրամադրում կեցության իրավունք: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով ռուսական մամուլին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օրեր առաջ Եկատերինա անունով ներկայացած մի ռուս կին հայտնել է, որ իր ամուսնու հետ ցանկացել է Թուրքիայում մնալ, ընդ որում նշել է, որ իրենց ասվել է, թե ցանկացած տեսակի փաստաթուղթ ներկայացնելու դեպքում էլ, միևնույն է, չեն կարող մնալ։ Թուրքիայի ԱԳՆ-ից դեռ դեպքի առթիվ որևէ մեկնաբանություն չի տրվել։