Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 09:35-ին

446309

435162

2428

8719
Service
...
ARMTIMES.COM
20:30 24/01
ARMTIMES.COM

Առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին, Բաքվի բռնապետը ապաարգելափակման դիմաց մի բան ստանալու վերջին ճիգերը կգործադրի․ փորձագետ

Բաքվի բռնապետի վրա ճնշումների մեծացումը զուգահեռաբար բերելու է Արցախի շրջափակման օղակի ավելի սեղմման։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ ընդգծելով.
«Բաքվի բռնապեը հիմա փորձելու է շատ կարճ ժամանակահատվածում գոնե մինիմալ զիջումներ կորզել Արցախից։
Ինչու՞ եմ ասում Արցախից, քանի որ հասկացել է, որ Արցախով չի կարող Հայաստանից զիջումներ կորզել։ Բայց փորձելու է ներքին լսարանին գոհացնել»։
Ռազմական փորձագետը կարծում է, որ Ալիևը նաև բաց տեքստով ներքին լսարանի մասին ասել է բոլոր նրանց, որոնք ճնշումներ են գործադրում Բերձորի միջանցքի ապաարգելափակման համար։
Ըստ Հովհաննիսյանի, առաջիկա օրերին, եթե ոչ ժամերին, Բաքվի բռնապետը վերջին ճիգերն է գործադրելու, որպեսզի պարտադիր ապաարգելափակման դիմաց գոնե մի բան ստանա, որն էլ ներքին լսարանի համար դարձնի խաղարկվող հաղթաթուղթ և Շուշիի մերձակայքից հետ կանչի ու պարգևատրի «էկոակտիվիսներին» իրենց «պայքարը» «հաղթական» ավարտին հասցնելու համար։
Ռազմական փորձագետը նաև շեշտել է, որ Արցախի շրջափակման սցենարի ավարտից հետո պետք է պատրաստ լինենք մեկ այլ սցենարի։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...