Հայ Eng
Service
...
ARMTIMES.COM
20:30 24/01
ARMTIMES.COM

«Հանձնարարական ենք իջեցրել». Փարաքարի փոխհամայնքապետը՝ Առաքել Մոսվսիսյանի կնոջ պաշտոնավարումը շարունակելու մասին

Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ  «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրեն Նելլի Մովսիսյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) կինն է, նույն կազմակերպությունում օժանդակ բանվորի հաստիքը զբաղեցրած, սակայն Հայաստանից բացակայած իր հորը վճարել է զգալի չափերով գումար:
Հաղորդագրության մեջ նաև նշվում էր՝ նկատի ունենալով, որ վերոնշյալ ենթադրյալ հանցանքը կատարվել է 2016 թվականին՝ կազմակերպության տնօրենը, հաշվապահն ու բանվորը չեն առարկել իրենց նկատմամբ վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով քրեական հետապնդում չհարուցելու դեմ: Նրանք նաև հատուցել են պետությանը պատճառված վնասը:
Միաժամանակ, դատախազը միջնորդագիր էր հասցեագրել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարին, որը Դավիթ Մինասյանն է, վերը նշված դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ՝ դիտարկելով նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու հարցը:
Ճշտելու համար, թե արդյոք հնարավո՞ր է՝ դադարեցվեն Նելլի Մովսիսյանի պարտականությունները, «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել համայնքապետարանի հետ: Համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանը մեր զրույցում ասաց, որ այս պահին Նելլի Մովսիսյանն աշխատանքային պարտականությունները կատարում է պատշաճ կերպով, իսկ նրա պաշտոնավորումը դադարեցնելու մասին հարցը, փոխհամայնքապետի խոսքով, այս պահին չի քննարկվում:
«Չենք շտապում որոշում կայացնել, քանի որ մանկապարտեզի բնականոն գործունեությունը չենք ուզում դադարեցնել, խաթարել. աշխատակազմի փոփոխությունը ենթադրում է որոշակի ցնցումներ։ Փորձում ենք հսկողություն սահմանել և կարգուկանոն պահպանել, որպեսզի հանցավոր կամ իրավախախտումներով դեպքերը բացառենք կամ նվազեցնենք»,- նշեց Սարիբեկյանը։
Նրա խոսքով՝ մանկապարտեզի տնօրենի հետ նախատեսվում է նաև առանձին հանդիպում, քննարկում․ «Մոտ օրերս բոլոր ՀՈԱԿ-ների տնօրենների հետ հանդիպում ենք ունենալու, նախատեսում ենք առանձին հանդիպում նաև Մովսիսյանի հետ։ Ըստ էության՝ նախաքննությամբ ամեն ինչ պարզ է, ամեն դեպքում մենք այս հարցին մոտենում ենք այնպես, որպեսզի կարողանանք բացառել հետագայում նման դեպքերի առկայությունը»։
Հարցին՝ մասնավորապես ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ նման դեպքերի կրկնությունը բացառելու համար, Սարիբեկյանն ասաց. «Մինչ դատախազության նման հայտարարություն տարածելը, դեռևս 3 շաբաթ առաջ հանձնարարական ենք իջեցրել, որ բոլոր ՀՈԱԿ-ները ամեն առավոտ մինչև 10։30-11։00-ն տեղեկություններ ներկայացնեն հաճախած երեխաների, աշխատակիցների քանակի և օրվա ճաշացանկի վերաբերյալ, որպեսզի մեր համապատասխան բաժնի աշխատակիցները պատահական ստուգումների դեպքում իրենց մոտ արդեն ունենան անհրաժեշտ տեղեկատվությունները»։
Փոխհամայնքապետը վստահեցրեց՝ պարբերաբար ստուգումներ են իրականացվում և իրականացվելու համայնքի բոլոր ՀՈԱԿ-ներում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...