«Բավարիան» վերջին րոպեին փրկվեց պարտությունից (տեսանյութ)
Գերմանիայի առաջնության 17-րդ տուրում չեմպիոն եւ առաջատար «Բավարիան» Մյունխենում ընդունեց «Քյոլնին»։ Գերմանացի Յուլիան Նագելսմանի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
Արդեն չորրորդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի թունիսցի կիսապաշտպան Էյե Սկիրին։
«Բավարիային» պարտությունից փրկեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի գոլը 90-րդ րոպեին։
«Բավարիան» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «ՌԲ Լայպցիգից»։ «Քյոլնը» 10-րդն է՝ 21 միավոր։
Գերմանիայի առաջնություն, 17-րդ տուր
«Բավարիա» - «Քյոլն»՝ 1:1 (տեսանյութ)
Ջոշուա Կիմիխ, 90 - Էյե Սկիրի, 4