Պուլիշիչը պատրաստ է տեղափոխվել այլ թիմ ցածր աշխատավարձով
«Չելսիի» եզրային հարձակվող Քրիստիան Պուլիշիչը պատրաստ է զգալի կրճատումներ կատարել լոնդոնյան ակումբից հեռանալու համար, հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ «արիստոկրատների» ղեկավարությունն իրենց խաղացողին գնահատում է 20-25 միլիոն եվրո, այս գումարի դիմաց «Չելսին» պատրաստ կլինի բաժանվել խաղացողից։ Պուլիշիչի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում իտալական և անգլիական ակումբները։
Հաղորդվում է, որ եզրային հարձակվողներ Ռահիմ Ստերլինգի և Միխայիլ Մուդրիկի ձեռքբերումն ընդգծել է, որ ամերիկացի ֆուտբոլիստը ներառված չէ լոնդոնյան թիմի ծրագրերում։
Պուլիշիչը այս մրցաշրջանում «Չելսիի» կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: Ամերիկացին «արիստոկրատների» հետ նվաճել է Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը։
Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։
Ավելի վաղ հաղորդվում էր Պուլիշիչի նկատմամբ «Նապոլիի» և «Յուվենտուսի» հետաքրքրության մասին։