Հայ Eng
Service
...
AYSOR.AM
17:30 18/09
AYSOR.AM

Կենտրոնական բանկն զգուշացնում է՝ շրջանառվում են կեղծ հուշանվերային թղթադրամներ

Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ հայտնաբերվում են հուշանվերային «թղթադրամներ», որոնք իրենց չափերով, դիմերեսի և դարձերեսի արտաքին պատկերներով նմանակում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից թողարկված նոր սերնդի թղթադրամները:

Այդ մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։

«Նշված հուշանվերային «թղթադրամների» դիմերեսին մանր տառաշարով առկա է «THIS NOTE IS NOT A LEGAL TENDER», իսկ դարձերեսին՝ «SOUVENIR MONEY OF ARMENIA» գրառումը:

Նշված հուշանվերային «թղթադրամները» օրինական վճարամիջոց չեն հանդիսանում և դրանցով վճարում կատարելու յուրաքանչյուր փորձ օրենքով սահմանված կարգով պատժելի է։

Նշված հուշանվերային «թղթադրամները» պատրաստված են ՀՀ օրենսդրության խախտումներով։

Համաձայն «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքի 45-րդ հոդվածի՝ «Գովազդի կամ այլ նպատակներով Հայաստանի Հանրապետու­թյան թղթադրամի պատկերը թղթի վրա արտապատկերված ձևով օգտագործելու դեպքում օգտագործվող պատկերի գծային չափերը (լայ­նու­­թյունը և երկարությունը) պետք է փոքր կամ մեծ լինեն դրա՝ Կենտրոնական բանկի սահմանած իրա­կան չափերից առնվազն 25 տոկոսով»:

Հուշանվերային «թղթադրամը» և ՀՀ կենտրոնական բանկի թողարկման թղթադրամից զանազանելու մանրամասներին, ինչպես նաև 20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշներին հնարավոր է ծանոթանալ այս հղումով.

20000 դրամանոց դրամանիշի պաշտպանական հատկանիշները ներկայացված են նաև Կենտրոնական բանկի յութուբյան էջում».-նշված է ՀՀ  ԿԲ հաղորդագրությունում։

Այսօր, 16:54

Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 45 վթար. 6 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել վնասվածքներ

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 5 և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Այսօր, 16:00

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կալանքի ժամկետը երկարացվեց ևս երեք ամսով

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 20-ին՝ 14։30-ին։

Այսօր, 15:55

Արամ Նիկոյանը նշանակվել է Պրոբացիայի ծառայության ղեկավար

Փաշինյանն է որոշել։

Այսօր, 15:37

Վթար՝ Երևան-Երասխ ճանապարհին. տուժածներից 2-ը մահացել են, մեկը հիվանդանոցում է

Կատարվում է նախաքննություն:

Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ

Հեռախոս` +374 10 547275

էլ. փոստ` [email protected]

2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...