Հայ Eng
Service
...
PANORAMA.AM
19:10 18/09
PANORAMA.AM

Նոր Արտագերս գյուղում այրվել է 600 հակ անասնակեր

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16։40-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտագերս գյուղի 18-րդ փողոցի վերջնամասում անասնագոմին կից այրվում է անասնակեր։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 18։00-ին։ Անասանգոմի մոտակայքում այրվել են կցորդիչը և կցորդչի վրա մոտ 600 հակ կուտակած անասնակեր»,-ասվում է հաղորդագրությունում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...