Անկարան աջակցում է Բաքվի ռազմական գործողությանը Ղարաբաղում, ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացում․ Էրդողան
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի ռազմական գործողությանը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։
«Մենք ի սկզբանե աջակցել ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացին, սակայն Հայաստանը, մեր կարծիքով, պատշաճ չի գնահատել պատմական այդ շանսը։ Ակնկալում ենք, որ Հայաստանն իր կողմից ավելի վաղ տրված խոստումները՝ կապված առաջին հերթին «Զանգեզուրի միջանցքի» բացման հետ, կիրականացնի»,- հայտարարել է Էրդողանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ։
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի գործողություններին, որոնք իրականացվում են նրա տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով»,- հավելել է Էրդողանը։
Այսօր, 21:18
Դրսի որոշ կենտրոնների նպատակը այս ֆոնին Հայաստանում հեղաշրջում անելն է. բռնի հեղաշրջման փորձերը շատ կոշտ ձևով կասեցվելու են. Տիգրան Ավինյան
Աստված մեզ բոլորիս պահապան:
Այսօր, 21:14
Կառավարության շենքի մոտ է բերվել Ալֆա ջոկատը (Տեսանյութ)
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ լարված իրավիճակը պահպանվում է։
Այսօր, 21:04
Արցախում այս պահի դրությամբ 128 վիրավոր գտնվում է հիվանդանոցում, 12-ը՝ երեխա
Այդ մասին հայտնում են Արցախի ռողջապահության նախարարությունից։
Այսօր, 20:58
25 զոհ Արցախում, 2-ը՝ քաղաքացիական անձինք
Վառելիքի բացակայության պատճառով՝ շատ դժվար է վիրավորներին ու տուժածներին Ստեփանակերտ տեղափոխելը։
Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ
Հեռախոս` +374 10 547275
էլ. փոստ` [email protected]
2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: