Միջազգային հանրությունից պահանջում ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու ուղղությամբ․ Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ․
«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը սանձազերծել են հերթական ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ` խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները և 2020 թվականի նոյեմբերի 9-ի ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության դրույթները։ Մայրաքաղաք Ստեփանակերտը և այլ բնակավայրերը ներկայումս ենթարկվում են զանգվածային հրետանային և հրթիռային ռմբակոծության և օդային հարվածների։ Կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակիչների շրջանում։
Արցախի Հանրապետության շարունակվող անօրինական շրջափակման ներքո Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է և Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների ժխտման ծայրահեղ արտահայտում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն բացահայտորեն հայտարարել է Արցախի 120 հազար բնակչության բռնի տեղահանումն իրականացնելու մտադրության մասին, ինչը հավասարազոր է Արցախի ժողովրդին որպես այդպիսին և նրա ընհանրության և ամբողջականության ոչնչացմանը։
Ամբողջ երկիրը ենթարկելով անօրինական պաշարման և որպես պատերազմի մեթոդ օգտագործելով սովը՝ Ադրբեջանը որոշել է դիմել ուժի կիրառման՝ վստահ լինելով, որ չի հանդիպի միջազգային հանրության դիմադրությանը։ Ադրբեջանի իշխանությունները վերջին շաբաթներին հող էին նախապատրաստում այս ռազմական հարձակման համար՝ բացահայտ և կեղծ կերպով մեղադրելով Արցախին և Հայաստանին ռազմական սադրանքների մեջ։ Հարկ է ընդգծել, որ այդ կեղծիքներից ոչ մեկը չի հաստատվել ռուսական խաղաղապահ զորակազմի հաղորդագրություններով։
Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան վերջինիս ցեղասպան գործողությունները և Արցախի՝ ավելի քան 9 ամիս շարունակվող ապօրինի շրջափակումը կասեցնելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է։ Անտեսելով Ադրբեջանի հանցավոր մտադրությունների մասին նախազգուշացումները և հրաժարվելով համապատասխան գործողություններից՝ բոլոր պատասխանատու միջազգային դերակատարները չկարողացան կանխել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հերթական ագրեսիան։
Արցախի Հանրապետությունը պահանջում է միջազգային հանրությունից ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն ադրբեջանական ռազմական ագրեսիայի շարունակությունը անհապաղ կասեցնելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը յուրաքանչյուր պետության, ներառյալ ներգրավված դերակատարների պարտականությունն է: Անգործությունը նպաստում է հանցագործության կատարմանը»։
Այսօր, 21:59
Արցախի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստը նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 21-ին․ Աղբյուր
ՄԱԿ ԱԽ նիստը Նյու-Յորքի ժամանակով՝ օրվա երկրորդ կեսին է անցկացվելու։
Այսօր, 21:49
Բլինքենն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Արցախում
ԱՄՆ խորապես անհանգստացած է ԼՂ-ում Ադրբեջանի ռազմական գործողություններով , հայտարարել է Բլինքենը։
Այսօր, 21:41
Ժիրայր Սեֆիլյանը Նիկոլ Փաշինյանին 24 ժամ ժամանակ է տալիս
Նա նշեց՝ վաղը երեկոյան կրկին կհավաքվեն կեցավայրի դիմաց։
Այսօր, 21:32
Անկարան աջակցում է Բաքվի ռազմական գործողությանը Ղարաբաղում, ակնկալում ենք «Զանգեզուրի միջանցքի» բացում․ Էրդողան
«Մենք աջակցում ենք Ադրբեջանի գործողություններին, որոնք իրականացվում են նրա տարածքային ամբողջականությունը պաշտպանելու նպատակով»,- ասել է Էրդողանը։
Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ
Հեռախոս` +374 10 547275
էլ. փոստ` [email protected]
2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: