«Սուտ եք ասում, ձեր երևակայության արդյունքն է»․ Ոստիկանապետը պնդում է՝ լրագրողների նկատմամբ ուժ չեն կիրառել, անչափահասին չեն «խեղդել», պարզապես բերման են ենթարկել
Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցները երթով հասան Ոստիկանություն և ակցիան շարունակեցին այնտեղ։
Լրագրողները, շենքի մոտ նկատելով ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին, հարցեր ուղղեցին նրան՝ ոստիկանության կողմից ինչպես քաղաքացիների, այնպես էլ լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու վերաբերյալ։
«Սուտ եք ասում»,- այսպես արձագանքեց Արամ Հովհաննիսյանը դիտարկմանը, որ լրագրողների նկատմամբ ուժ է կիրառվել։
Դիտարկմանը՝ ակցիաների մասին տեսանյութերի կադրերում ամեն ինչ կա, Արամ Հովհաննիսյանն արձագանքեց․ «Ում նկատմամբ կիրառվել է, թող գա, հայտարարություն տա»։
Արամ Հովհաննիսյանը չհամաձայնեց նաև այն պնդմանը, որ ոստիկաններն ակցիայի վայրից անչափահասին բերման ենթարկելիս՝ այնքան ուժեղ են սեղմել պարանողը, որ քիչ է մնացել՝ խեղդեն նրան։
«Չեն խեղդում։ Ծառայողական քննությամբ, եթե վարույթ լինի, կպարզեն, կասեն։ Դա ձեր երևակայությունն է, որ խեղդում էր, միգուցե բերման էր ենթարկում, ես չեմ տեսել»,- ասաց Հովհաննիսյանը։
Ոստիկանապետին հարցեր ուղղվեցին նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քեոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, իբրև ոչ թե նրա նկատմամբ է ակցիայի ժամանակ ոստիկանական ուժ կիրառվել, այլ Լևոն Քոչարյանն է «ծեծել» 4 կարմիրբերետավորի։
«Նշանակված է ծառայողական քննություն, քրեական վարույթ կա»,- ասաց Հովհաննիսյանն ու հրաժարվեց այլ հարցերի պատասխանելուց։
Այսօր, 20:23
Ժողովրդի անհաղթահարելի ուժը պետք է հասնի այն աստիճանի, որ իշխանությունը ծնկի գա․ Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց վաղվա անելիքները (Տեսանյութ)
«Բոլոր նրանք, ովքեր ասում են՝ գործողություն ենք ուզում, ես ասում եմ՝ վաղը առավոտյան ժամը 08։00-ին գործողության ժամն է»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Այսօր, 20:04
Ի՞նչ է հասկանում Փաշինյանն անկախությունից․ Վազգեն Մանուկյանը հիշեցրեց այն ժամանակները, երբ իրենք Անկախության շարժումն էին ղեկավարում
Նա ուզում է Հայաստանը սարքել իր «դուքյանը»,ասաց Վազգեն Մանուկյանը։
Այսօր, 19:49
Ցանկացած մարդ, ով կասկածի տակ կդնի Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, իմ անձնական թշնամին է․ Նիկոլ, դու իմ անձնական թշնամին ես․ Հայկ Մամիջանյան (Տեսանյութ)
Շարժումն ունի մի հովանավոր՝ ՀՀ քաղաքացին։
Այսօր, 19:33
«Նիկոլ Փաշինյանի կինը գոհ ու երջանիկ է, ինչպես մենք»․ Ադրբեջանական ԶԼՄ-ներն անդրադարձել են Աննա Հակոբյանի նոր լուսանկարին
Այսօր Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում ուրախ ժպտում է։
Հայաստան, Երևան, Խորենացի, 34 Բ
Հեռախոս` +374 10 547275
էլ. փոստ` [email protected]
2008-2012 © Բոլոր իրավունքները պաշտպանված են: Aysor.am նյութերի օգտագործումն առանց հղման արգելվում է:
Հրապարակման հեղինակի կարծիքը ոչ միշտ է համընկնում խմբագրության կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համար պատասխանատվությունը գովազդատուներինն է: