Հայ Eng
Service
Card image cap
SHANTNEWS.AM
18:06 02/10
SHANTNEWS.AM

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ծառայողները կետչուպի տուփից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Սեպտեմբերի 28-ին, իրացնելով նախապես ստացված տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները համատեղ չնախատեսված խուզարկություն են իրականացրել հիմնարկի խցերից մեկում:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից, խուզարկության ընթացքում սառնարանի դռան վրա առկա կետչուպի պոլիէթիլենային տուփի միջից հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս, իսկ խցի սանհանգույցից՝ 4 լիտր տարողությամբ, գինուն բնորոշ հոտով, ինքնաշեն զանգված:
Ըստ խցում պահվող կալանավորված անձ Հ.Ա.-ի բանավոր հայտարարության՝ հայտնաբերված արգելված իրերը պատկանում են իրեն:
Փաստի առթիվ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում նախապատրաստվում են նյութեր: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...