Հայ Eng
Service
...
NEWS.AM
00:23 04/10
NEWS.AM

Ո՞վ է Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչը»․ Aravot.am

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է, թե Արցախում «Ադրբեջանի ներկայացուցիչ» է նշանակվել Սարգիս Գալստյանը։ Aravot.am կայքը  որոշ մանրամասներ է ճշտել Սարգիս Գալստյանի մասին։

Ըստ լրատվամիջոցի՝ Սարգիս Գալստյանը Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի տնօրենն է եղել, 1990-ական թվականների այն ակտիվիստներից է, ովքեր «ժողովրդական դիվանագիտության» ջատագովներն էին և այցելում էին Բաքու։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեսանյութեր տարածվեցին, որտեղ Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի աշխատակիցը հայտարարում էր, թե ինքը ազգությամբ ադրբեջանցի է, բայց 13 տարի բնակվում է Արցախում։

Aravot.am-ը գրել է նաև, թե Սարգիս Գալստյանն Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հորեղբոր որդին է։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
1IN.AM
18:10 04/12
1IN.AM

Զոհ` սահմանին
Մանրամասներ
  
Բեռնվում է...