Հայ Eng
Service
...
PANORAMA.AM
23:46 20/11
PANORAMA.AM

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 20-ին, ժամը 15։22-ից ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ ձյան հետևանքով Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիա գյուղում և Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից;
«Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 9 տրանսպորտային միջոց և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...