Աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են, սննդի և ջրի կարիք չկա․ կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով նիստը
Այսօր կայացել է օպերատիվ շտաբի ընդլայնված կազմով հերթական նիստը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին զեկուցվել է օրվա անելիքները և առավոտյան տրված հանձնարարականների կատարման արդյունքը։
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը տեղեկացրել է, որ Թումանյան փողոցի մաքրման աշխատանքները 90 տոկոսով ավարտվել են։ Մնացած հատվածներում աշխատանքները մեծ ինտ...