Մեկնարկում է «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը
Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա տարածաշրջանի համար բացառիկ մի իրադարձություն. մեկնարկում է միջազգային մեծ ճանաչում ունեցող «Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը:
Ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) և Primavera Foundation of Armenia հիմնադրամը (գեղարվեստական խորհրդի նախագահ` Վասիլի Պետրենկո):
«Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիա» ծրագիրը կանցկացվի 2024 թվականի հուլիսի 2-6-ը: Դասընթացները նախատեսված են երիտասարդ դիրիժորների համար, որոնք կունենան անհատական փորձեր սիմֆոնիկ նվագախմբի հետ և կմասնակցեն «Դիրիժորական աշխատանքի գաղտնիքները՝ բեմից դուրս» սեմինարին: Նվագախմբային փորձերը և սեմինարը կվարի Վասիլի Պետրենկոն: Դասընթացների ավարտին մասնակիցները մաեստրո Պետրենկոյի հետ «Արամ Խաչատրյան›» համերգասրահում կմասնակցեն գալա-համերգին: Դասընթացների և համերգի մուտքն ազատ է ունկնդիրների համար:
Ակադեմիային մասնակցության հայտեր են ներկայացրել 15 երկրից. ընտրվել են 6 երիտասարդ դիրիժորներ, որոնք ներկայացնում ե...