ՀՀ ՔԿ նախագահը և ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարը քննարկել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող գերիների հետ կապված հարցեր
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն օգոստոսի 1-ին ընդունել է Հայաստանում իր աշխատանքային գործունեությունն ավարտող՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին:Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, Արգիշտի Քյարամյանն անգնահատելի է համարել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը՝ ընդգծելով դրա նշանակությունը հատկապես պատերազմական հակամարտությունների շրջանակներում առաջացող հումանիտար խնդիրների համատեքստում։Ըստ աղբյուրի՝ այս տեսանկյունից Կոմիտեի նախագահը հիշեցրել է 2020թ. 44-օրյա պատերազմի և դրան հաջորդած ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական ագրեսիաների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների մասին՝ շնորհակալություն հայտնելով առաջացած խնդիրների մեղմման առումով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կատարած մեծ աշխատանքի համար։ Արգիշտի Քյարամյանը նաև ընդգծել է անձամբ Թիերի Ռիբ...