Խելացի, կրթված, նախաձեռնող երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքարերից է․ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ։
«Հարգելի՛ երիտասարդներ,
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է։ Ի սրտե շնորհավորում եմ այս լուսավոր օրվա առթիվ:
Խելացի, կրթված, նախաձեռնող, վճռական ու գործուն երիտասարդությունը ցանկացած պետության զարգացման հիմնաքար...