Թուրքիան կօգտագործի ռուսական Ս-400-ները մինչև սեփական ՀՕՊ համակարգի ստեղծումը. փորձագետ
Թուրքիան կօգտագործի Ռուսաստանից ձեռք բերված Ս-400 զենիթահրթիռային համալիրները մինչև իր մոտ չհայտնվի համանման հայրենական հակաօդային պաշտպանության համակարգ, հայտնել է թուրք փորձագետը։ Թուրքիան նաև դրանք չի վաճառի երրորդ երկրների։ Այդ մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:Ամերիկյան Forbes հանդեսն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիան, որն ստեղծում է «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգը, դրա ակտիվացումից հետո կարող է Ս-400-ները վաճառել երրորդ երկրների, մասնավորապես՝ Հնդկաստանին կամ Պակիստանին, ինչը նրան թույլ կտա վերադառնալ ԱՄՆ-ի նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրին։
Անկարան դրանից հե...