Ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժելու գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործով անցնող 3 մեղադրյալները կշարունակեն մնալ կալանքի տակ:
Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ մեղադրյալների կալանքը երկարաձգելու համար, ինչն էլ դատարանը բավարարել է։ Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ գործով կալանավորվածների մեղադրանքները վերաորակվել են ու առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել։
Տեղեկացնենք, որ գործը ավարտական փուլում է, ու առաջիկայում գոր...