Ինչ է հայտարարագրել Երևանու ավագանու ՔՊ անդամ Նուարդ Վարդանյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երևանի ավագանում ՔՊ խմբակցության ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի սխալներով լրացրած հայտարարագրի տարբեր տարեթվերով նույն մեքենան այս տարի անհետացել Է հայտարարարից:
Բանն այն է, որ Նուարդ Վարդանյանը 2021թ. հայտարարագրում նշել էր, որ 2022 թվականին ձեռք է բերել 2018 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա։ Նույն 2021թ. հայտարարագրի համաձայն՝ Վարդանյանը Դավիթ Ավինյանից ձեռք էր բերել եւս մեկ Ford՝ 2018 թվականի արտադրության, եւ տարվա վերջի դրությամբ հայտարարագրել է 2 Ford մակնիշի մեքենա։
2022թ. սկզբում ոչ միայն «անհետացել է» Ford-երից մեկը, այլեւ վաճառքից առաջ փոխվել է մյուս Ford-ի տարեթիվը` 2018 թվականի արտադրությունը դառնալով մեկ տարով նոր` 2019 թվականի արտադրության։ Ստացվում է, որ Նուարդ Վարդանյանը իրեն պատկանող...