Հավաքներին մասնացելու համար նյութապես շահագրգռելու վարույթով 5 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
Ավարտվել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցերին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 անձի մասով:
Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«2024թ. հունիսին «Ֆեյսբուք» սոցկայքի տարբեր հարթակներում հրապարակվել էր ընդհանուր թվով 7 ձայնագրություն: Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են նշված ձայնագրությունների պարունակությամբ խոսակցությունների զրուցակիցները և զրույցների առարկան:
Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ զրույցները տեղի են ունեցել կոնկրետ ամսաթվերին՝ 2024 թվականի մայիսի 25-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, բոլորի ընթացքում զրուցա...