Ինչպե՞ս հանձնվեց Արցախը. Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանւ գրում է. «Ինչպե՞ս հանձնվեց Արցախը
Եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության, հայոց պատմության հաջորդ դասագրքերում մեր երեխաները կկարդան, որ Արցախը հանձնեցին 12 հազար դասալիքները, մշտական մեղավոր պեչատված նախկինները, Վանեցյանը, սպիտակ Նիվան, Լի Խարվին, չի բացառվում նաեւ՝ Լենոնի վրա կրակած Մարկ Չեպմենը։
Իսկ իրականում՝ ինչպե՞ս հանձնվեց Արցախը։
Հիմա քչերն են հիշում, որ հեղափոխական էքստազի օրերին, 2018-ի մայիսի սկզբին, Նիկոլը ոչ միայն Արցախը չէր համարում Ադրբեջան, այլ նաեւ հենց էդ օրերին հրապարակում խոստացավ Արցախը վերամիավորել Հայաստանին։
Ու այս հայտարարությանը հետեւեց հրապարակի մի քսան րոպեանոց բուռն օվացիան։ Իսկ արդեն 2018-ի մայիսի 5-ի իր պատմական ելույթում Նիկոլը հայտարարեց՝ «Սիրելի...