Ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը
Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագիծը։
ՀԺՄ տարածած հայտարարությունում նշված է․
«Հոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի և Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի միջև: Այս անգամ Ալեն Սիմոնյանի անզուսպ վարքագծի թիրախում Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանն էր, ում խոսքով՝ ինքը 10 տարուց ավելի լուսաբանել է Ազգային ժողովի աշխատանքները, և երբևէ որևէ լրագրողի նկատմամբ Խորհրդարանի որևէ ղեկավար նման վերաբերմունք չի ցուցաբերել:
Լրագրողի խոսքով՝ ԱԺ նախագահն իրենց շփման սկզբից թիրախավորել է թե՛ իրեն, թե՛ այն լրատվամիջոցին, ուր ինքն աշխատում է, ապա վիճաբանությունը թեժացել է այնքան, որ լրագրողը մտավախություն է ունեցել, որ Ալեն Սիմոնյանը բռնություն կկիրառի իր նկատմամբ, հատկապես, որ վերջինիս թիկնապահները բռնել են իր ձեռքերը: Սակայն լրագրողի խոսքով՝ հենց վերջիններս էլ հանգուցալուծել են իրավիճակը:
Ալեն Սիմոնյանը, բնականաբար, տեղի ունեցածի իր տարբերակն է ներկայացրել, սակայն, բարեբախտաբար, տեխնիկայի զարգացման այս դարում ցանկության դեպքում հնարավոր է պարզել՝ իրականում ինչ է տեղի ունեցել:
ԱԺ միջանցքներում տեսախցիկներ կան տեղադրված, այն հատվածում, ուր տեղի է ունեցել միջադեպը, նույնպես պետք է, որ տեսախցիկներ լինեն։ Հետևաբար, եթե ԱԺ աշխատակազմը կամ Պետական պահպանության ծառայությունն առանց մոնտաժելու տրամադրի ԱԺ տեսախցիկների արձանագրածը, իրավիճակն ավելի հասկանալի...