ՀԺՄ-ն ՔՊ-ին հորդորում է քննության առարկա դարձնել Ալեն Սիմոնյանի պահվածքը
Հայաստանի Ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հոկտեմբերի 31-ին հերթական միջադեպն է գրանցվել Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանի և Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող լրագրողի միջև: Այս անգամ Ալեն Սիմոնյանի անզուսպ վարքագծի թիրախում Mediahub.am լրատվական կայքի լրագրող Վահե Մակարյանն էր, ում խոսքով՝ ինքը 10 տարուց ավելի լուսաբանել է Ազգային ժողովի աշխատանքները, և երբևէ որևէ լրագրողի նկատմամբ Խորհրդարանի որևէ ղեկավար նման վերաբերմունք չի ցուցաբերել:
Լրագրողի խոսքով՝ ԱԺ նախագահն իրենց շփման սկզբից թիրախավորել է թե՛ իրեն, թե՛ այն լրատվամիջոցին, ուր ինքն աշխատում է, ապա վիճաբանությունը թեժացել է այնքան, որ լրագրողը մտավախություն է ունեցել, որ Ալեն Սիմոնյանը բռնություն կկիրառի իր նկատմամբ, հատկապես, որ վերջինիս թիկնապահները բռնել են իր ձեռքերը: Սակայն լրագրողի խոսքով՝ հենց վերջիններս էլ հանգուցալուծել են իրավիճակը:
Ալեն Սիմոնյանը, բնականաբար, տեղի ունեցածի իր տարբերակն է ներկայացրել, սակայն, բարեբախտաբար, տեխնիկայի զարգացման այս դարում ցանկության դեպքում հնարավոր է պարզել՝ իրականում ինչ է տեղի ո...