Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք. Նիկոլ Փաշինյան
Հիմնական թեզն այն է, որ Հայաստանին կամ անձամբ ինձ ներքաղաքական նկատառումներով պետք է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, մինչդեռ ցանկացած շատ թե քիչ որակավորված կամ նույնիսկ չորակավորված դիտորդը կարող է տեսնել, որ ընդհակառակը՝ հենց ներքաղաքական նկատառումներով մեզ՝ կառավարող թիմին, և կոնկրետ ինձ, ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, ըստ որի՝ ՀՀ-ն նոր պատերազմ է նախապատրաստում Ադրբեջանի դեմ:
«Հրապարակումները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են տարածաշրջանում իրադրությունն ապակայունացնելով: Մեր արձագան...