Հայ Eng
Service
...
ARMTIMES.COM
12:20 13/03
ARMTIMES.COM

Գազը չի կարող կարևոր լինել մարդու իրավունքներից. ԵԽ-ում քննարկվել է Բաքվում պահվող հայերի մասին բանաձևը

Եվրոպական խորհրդարանի մարտի 12-ի լիագումար նիստում քննարկվել է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ բանաձևը՝ հրատապ ընթացակարգի ներքո։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող և բանաձեւի համահեղինակներից Միրիամ Լեքսմանն իր ելույթում նշել է, որ Բաքվում տեղի ունեցող կեղծ դատավարություններն ու գերիների անմարդկային պայմանները ցույց են տալիս Ալիևի իրական դեմքը՝ ռեժիմ, որն անտեսում է միջազգային պարտավորությունները։
«Մինչ Եվրոպական միությունը ձգտում է ռազմավարական գործընկերության, Բաքվի ռեժիմը շարունակում է սպառնալ իր հարևաններին և խոչընդոտել տարածաշրջանային խաղաղությանն ուղղված ջանքերը։
Ներկայիս աշխարհաքաղաքական միջավայրում հրատապ անհրաժեշտություն կա, որ Եվրամիությունը պաշտպանի իր արժեքները, հատկապես իր անմիջական հարևանությամբ։ Փոխարենը, մենք կրկին փորձում ենք բավարարել բռնապետին և խրախուսել Ալիևի գործողությունները՝ ընդլայնելով առևտրային համագործակցությունը։ Մի՞թե մենք դասեր չենք քաղել։ Ժամանակն է դադարեցնել ռազմավարական գործընկերության պատրանքները, առերեսվել իրականության հետ և գործել՝ ըստ մեր արժեքների և սկզբունքների», - իր ելույթում ասել է եվրախորհրդարանական Միրիամ Լեքսմանը։
Հայաստանի հարցերով համազեկուցող և բանաձեւի համահեղինակներից Վասիլե Դինկուն իր ելույթում նշեց՝ հայ քաղաքական բանտարկյալների վիճակը մեծ հարցական նշան է Կովկասի այս հատվածում արդարության, կայունության և խաղաղության վերաբերյալ։ Նա հիշեցրել է, որ Եվր... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
SHABAT.AM
14:07 22/03
SHABAT.AM

Մանրամասներ
  
Բեռնվում է...