«Ժողովուրդ». Կառավարությունն ու «ԱՄԻՕ» բանկը ահաբեկում են զոհվածների տեղահանված ընտանիքներ...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին դժգոհություններ են հասել, որ Արցախից 2020 թ. բռնի տեղահանված՝ զոհվածների գրեթե 90 ընտանիքներ վերջին շաբաթներին առերեսվում են Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի բարոյական ու ֆինանսական ահաբեկմանը:
Բանն այն է, որ Արցախի Հանրապետության Կառավարության 2022 թ. որոշմամբ՝ 2020 թվականին զոհված ունեցող բռնի տեղահանված ընտանիքներն իրավունք ունեին բնակարանային ծրագրից օգտվելու կա՛մ Արցախում, կա՛մ ՀՀ-ում:
Ավելի քան 200 ընտանիքներից գրեթե 90-ը ընտրել է ՀՀ տարբերակը, իսկ մի մասն էլ ընտրել էին Արցախը: ՀՀ տարբերակն ընտրած ընտանիքների, Արցախի Կառավարության ու «ԱՄԻՕ» բանկի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա բանկի կողմից ստացել են հիփոթեքային վարկ, որը պետք է մարեր Արցախի Կառավարությունը 20 տարվա ընթացքում:
Տեղեկացանք, որ ընտանիքները հիմնականում «Զինապահ» հիմնադրամից իրենց տրված գումարները դրել են այդ աջակցության վրա եւ բնակարաններ գնել ՀՀ տարբեր բնակավայրերում:
Բանկին ամենամսյա վճարումները կատարվել են Արցախի Կառավարության կողմից մինչեւ 2023 թ. դեկտեմբերը, որից հետո, բյուջե չունենալու պատճառով, նրանք չեն կարողացել վճարումներ կատարել: Դրանից հետո «ԱՄԻՕ» բանկը վարկային արձակուրդ է տվել շահառուներին՝ սպասելով ՀՀ Կառավարության որոշմանը, քանի որ Արցախի Կառավարությունից իրենց տեղեկացրել են, որ Արցախի պետական մարմինների բոլոր պարտավորությունները ցուցակագրվ...