Զինված մտել էր սգո սրահ և յոթ կրակոց արձակել․ 4 անձի սպանություն կատարած անձը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանություն կատարած, 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին և դատապարտել ցմահ ազատազրկման:
Դատախազը Թելման Քալաշյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցել այն արարքի համար, որ նա, 2017 թվականի օգ...