Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հռոմի նորընտիր Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին։
Վեհափառ Հայրապետի շնորհավորական նամակում մասնավորապես ասվում է.
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևոր դասի, հավատացյալների և Ամենայն Հայոց Հայրապետիս անունից հղում ենք Մեր աղոթական լավագույն բարեմաղթան...