Ինչո՞ւ անչափահասին ապտակելու դեպքով վարույթ չնախաձեռնվեց. Ալեն Սիմոնյանի համոզմամբ՝ դեպքը կոնկրետ հետևանքներ պիտի ունենա
Նկատի ունենալով, որ ներկայացված հաղորդմամբ հայտնի չէ այն անձը, ում անմիջականորեն պատճառվել է վնաս և առկա չէ նշված անձի կողմից ներկայացված պատշաճ հաղորդումը, ներկայացված փաստական հանգամանքներով վարույթ նախաձեռնելու մասին արձանագրություն չի կարող կազմվել։ Factor TV-ին այս մասին ասաց Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե «Նոա»-«Արարատ» հանդիպումից հետո խաղադաշտ մտած անչափահաս տղային ապտակելու դեպքով ինչո՞ւ վարույթ չի նախաձեռնվել և ի՞նչ բովանդակություն ուներ ներկայացված հաղորդումը։
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե հաղորդումով փաստվող դեպքին, գործողությանը կամ անգործությանը կարող է տրվել միայն Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտականությունն առաջանում է միայն այն դեպքում, երբ տվյալ հաղորդո...